Հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրների թարգմանություն։ Մաս 3։

Աղբյուրը՝ հղումով։

1․ 21 դարը սկսվել է երկուշաբթի օրվանից։ Ուրիշ ո՞ր օրերին կարող է սկսվել դարը ըստ այժմյան կիրառվող օրացույցի։

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

2. Երեք որսորդ կիսում են որսը։ Ինչպե՞ս նրանք կարող են դա անել, չունենալով ոչ մի գործիք, որպեսզի ոչ ոք հետագայում չբողոքի ո՛չ բախտից, ո՛չ էլ անարդարությունից։

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

3. Մաթեմատիկական խմբակում կա 13 սովորող։ Կա կշեռք, որի օգնությամբ մեկ կշռման արդյունքում կարող ենք իմանալ երկու մարդու զանգված (ո՛չ ավել, ո՛չ պակաս)։ Մտածեք մի միջոց՝ 8 կշռումներով պարզելու բոլոր աշակերտների ընդհանուր զանգվածը:

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

4․ Լուծե՛ք վենգրիացի գրոսմեյստեր Րետիի շախմատային էտյուդը։ Շախմատի քարերի դասավորությունը տրված է նկարում (Սպիտակ Թագուհին h8 դիրքում, սպիտակ զինվորը c6 դիրքում, Սև Թագուհին а6 դիրքում, սև զինվորը h5 դիրքում)։ Սպիտակները սկսում են և ոչ-ոքի անում։

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

5․ Ֆեդյան ու Պետյան իջնում են շարժասանդուղքով։ Ճանապարհի կեսին Ֆեդյան վերցնում է Պետյայի գլխարկը և գցում է իրենց զուգահեռ շարժվող մյուս կողմ գնացող նույն արագությամբ շարժասանդուղքի վրա։ Պետյան միանգամից վազում է ներքև, հետո զուգահեռ շարժասանդուղքով վերև՝ գլխարկի ետևից։ Իսկ Ֆեդյան միանգամից վազում է վերև, զուգահեռ շարժասանդուղքով ներքև։ Ո՞վ շուտ կհասնի գլխարկին, եթե տղանների սեփական արագությունները նույն են։

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

6․ Գտե՛ք այն ամբողջ թվերը, որոնք փոքրանում են 57 անգամ առաջին թիվը ջնջելուց հետո։

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

7․ Տրված են զուգահեռ ուղիղներ։ Ուղիղներից մեկի վրա կա 8 կետ, որոնցից յուրաքանչյուրը միացվել է մյուս ուղղի վրայի 7 կետերի հետ։ Քանի կետում են հատվում ստացած հատվածները, եթե ոչ մի երկու հատման կետ չեն համընկնում։

–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

Խնդիրների լուծումը՝ հղումով։

Оставьте комментарий